Որոնողական աշխատանքները չեն դադարեցվի, մինչև չգտնեն վերջին անհետ կորածին:
Գվատեմալայում հրաբխից զոհերի թիվը հասել է հարյուրի, մոտ 200 մարդ էլ դեռ անհետ կորած է: Իշխանությունները վստահեցնում են, որ որոնողական աշխատանքները չեն դադարեցվի, մինչև չգտնեն վերջին անհետ կորածին: Մասնագետներն էլ զգուշացնում են նոր աղետի մասին: Հորդառատ անձրևներ են սկսվել, որոնք կարող են տեղաշարժել լանջերին կուտակված հրաբխային արտանետումներն ու ցեխը, ինչը նոր վտանգ է հրաբխից տուժած բնակիչների համար: