Մոտ 200 պարտապանի գույքի վրա ավելի քիչ արգելանք է դրվել, քան բռնագանձման ենթակա գումարն էր:
Հատուկ քննչական ծառայությունը, ուսումնասիրելով Վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվությունը, ԴԱՀԿ աշխատակիցների կողմից տասնյակ միլիոնավոր դրամների չարաշահումներ է բացահայտել:
Հարուցված վարույթներով ԴԱՀԿ աշխատակիցները 2016-ին մոտ 65 միլիոն դրամի, 2017-ին՝ 38 միլիոնի բռնագանձումներ պիտի անեին, բայց չեն արել: Մոտ 200 պարտապանի գույքի վրա ավելի քիչ արգելանք են դրել, քան բռնագանձման ենթակա գումարն էր: Մաքսային չեն ուղարկել 40-ից ավելի անձանց վերաբերյալ արգելանքի հաղորդագրություն: Այդ անձինք ավտոմեքենաներ են ներմուծել, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:
Մեկ այլ դրվագում ֆիննախի պահանջով հօգուտ պետբյուջեի պիտի բռնագանձվեր 160 միլիոն, սակայն Հարկադիր կատարողը ընկերության դրամարկղում առկա գումարից պակաս գումար է բռնագանձել:
Կատարվում է նախաքննություն: