Հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ. Դոնալդ Թրամփ:
Սպիտակ տան Օվալաձև սենյակում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ամերիկահայ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի հետ: Կողմերը քննարկել են բանտային համակարգի բարեփոխումների և 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելու հարցերը: Վերջինս ցմահ բանտարկության է դատապարտվել թմրանյութերի տարածման ու փողերի լվացման մեղադրանքով: Քարդաշյանը հույս է հայտնել, որ նախագահը ներում կշնորհի Ջոնսոնին: