Բացահայտվել են շարքային Լևոն Թորոսյանին ստորացնելու, վիրավորանք հասցնելու փաստեր։
Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագ, կրտսեր սերժանտին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ. բացահայտվել են շարքային Թորոսյանին ստորացնելու, վիրավորանք հասցնելու փաստեր։ Լևոն Թորոսյանի դին հայտնաբերվել է մայիսի 6-ին մարտական դիրքում: