Շամխալը ցանկանում է շուտ ապաքինվել և շարք վերադառնալ:
Մայիսի 13-ին Արցախում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված Շամխալ Պետրոսյանն ապաքինվում է: Նա արդեն գիտակցության է եկել: Սերժանտ Պետրոսյանին այցելել է պաշտպանության նախարարը: Զինծառայողը Դավիթ Տոնոյանին պատմել է, որ իրեն փրկել է զինակից ընկերը՝ սանհրահանգիչը, նաև ասել՝ ցանկանում է շուտ ապաքինվել և շարք վերադառնալ: