Շամխալն ասել է՝ հենց ապաքինվեց, շարք է վերադառնալու:
Արցախում մայիսի 13-ին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված Շամխալ Պետրոսյանն ապաքինվում է: Նա արդեն գիտակցութան է եկել: Սերժանտ Պետրոսյանին վարչապետն է տեսակցության գնացել: 20-ամյա Շամխալն, ի դեպ, մոտ երկու տարի առաջ է Ռոստովից Գորիս վերադարձել, որ ծառայի բանակում: Ասել է՝ հենց ապաքինվեց, շարք է վերադառնալու. դեռ չորս ամիս պիտի ծառայի:
Մանրամասները՝ տեսանյութում