Բողոքի ակցիան նաիրիտիցիները կշարունակեն մայիսի 17-ին կառավարության շենքի դիմաց:
Բաղրամյան 26-ի դիմաց հավաքվել են «Նաիրիտի» աշխատակիցները՝ պահանջելով նախորդ 4 ամսվա աշխատավարձը: Նրանք պատմել են՝ ինչ են զրուցել Արմեն Սարգսյանի հետ: Ըստ նաիրիտցիների՝ նախագահը խոստացել է ներդրողներ գտնել ու աջակցել, որ գործարանն աշխատի: Բաղրամյան 26-ից գործարանի 3 ներկայացուցչի հրավիրել են ներս, խոստացել են՝ վարչապետը կարձագանքի բողոքին, նաև կփոխանցեն աշխատակիցների նամակը: Բողոքի ակցիան նաիրիտիցիները կշարունակեն մայիսի 17-ին կառավարության շենքի դիմաց: