Թրամփն անհամբերությամբ է սպասում փոխադարձ գործակցությանը:
Վարչապետ ընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին է շնորհավորել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը նշել է, որ անհամբերությամբ է սպասում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում գործակցությանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր կուսակցությունների միասնությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին»,- կարդում ենք Սպիտակ տան ղեկավարի շնորհավորական ուղերձում: