Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում»,- ասված է Ռուսաստանի նախագահի հեռագրում: