Վիգեն Սարգսյանը նշել է, որ հպարտ է իր հաջորդին ավելի ամուր, մարտունակ բանակ փոխանցելու համար:
Վիգեն Սարգսյանը տեսաուղերձով հայտնել է Պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականի մասին: Շնորհակալություն հայտնելով համատեղ ծառայության համար՝ նա զինծառայողներին հորդորել է ծառայությունը շարունակել նույն կերպ: Նշել է, որ հպարտ է իր հաջորդին ավելի ամուր, մարտունակ ու արդյունավետ բանակ փոխանցելու համար: