Վերլուծաբաններին ապշեցրել է երիտասարդների բաց ձեռքերի պայքարը:
Բացառապես խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններն անշուշտ լավ են ազդել Հայաստանի վարկանիշի և միջազգային հեղինակության վրա՝ կարծում են Ֆրանսիայի հայ փորձագետներն ու վերլուծաբանները: Նրանց ապշեցրել է երիտասարդների բաց ձեռքերի պայքարը և անհնազանդության խաղաղ դրսևորման արդյունքը: