Առանց մարդու միջամտության բնությունը վերականգնում է վերքերը:
Խոսրովի արգելոցում 2017-ի օգոստոսի հրդեհը չարագուշակ կանխատեսումների առիթ տվեց, թե կորուստն անդառնալի է, և շատ բուսատեսակներ այլևս չեն վերականգնվի: Սակայն նույնիսկ ամբողջովին մոխրացած ծառերում հյութաշարժը սկսված է: Առանց մարդու միջամտության բնությունն ինքն է վերականգնում վերքերը: