Լիբանանցի բլոգերը բացահայտում է հայկական տուրիզմի գաստրոհրապույրները:
Հայաստանի համն ու հոտն է փորձում բացահայտել Լիբանանից ժամանած նկարահանող խումբը: Պարսից ծոցի արաբական երկրներում մեծ ճանաչում ունեցող նախագծի հեղինակը՝ Էնթոնի Ռահայելը, շրջել է գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, եղել հայտնի և ոչ այնքան ճանաչված ռեստորաններում ու պանդոկներում, բացահայտել համեղ Հայաստանն ու մեր երկրի գաստրոզբոսաշրջային ներուժը: