Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Գասպարյանի մարմինը:
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Գասպարյանի մարմինը՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 20-ամյա զինվորի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: