Եսենտուկիում նորարար երիտասարդները քննարկել են Հայաստանի հետ գործակցության հնարավորություններն ու առաջարկները:
Ցանցային ի՞նչ մոդելով կապել ռուսաստանահայ տասնյակ կազմակերպությունները. այս և Հայաստանի հետ գործակցության հնարավորություններն ու առաջարկները նորարար երիտասարդները քննարկել են Եսենտուկիում: Հավաքի խորհրդանիշն ընտրվել է միաձայն՝ ժպիտ: Բարձր տրամադրությամբ էլ քննարկել են տուրիստական, կրթական ու սոցիալական հարցեր: