Երևանի կենտրոնական ու ծայրամասային գրեթե բոլոր ճանապարհները փակ են:
Մայիսի 2-ին վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները Երևանի և մարզերի մի շարք ավտոճանապարհներին: Բավրայի և բոլոր ցամաքային անցակետերը, «Զվարթնոց» օդակայան տանող ճանապարհը, Երևանի կենտրոնական ու ծայրամասային գրեթե բոլոր ճանապարհները փակ են: Մետրոպոլիտենի աշխատակիցները միացել են հայտարարված գործադուլին: Մի խումբ քաղաքացիներ և փաստաբաններ փակել են Արդարադատության նախարարության մուտքը: Չի գործում Մետրոպոլիտենը: Գործադուլի և դասադուլի ակցիաներ են իրականացվում Հանրապետության տարբեր բնակավայրերում: Արշակունյանց փողոցի սկզբնամասում գործողություններին միացել է «Իմ քայլը» շարժման ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Դիմելով քաղաքացիներին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ փողոցները պետք է փակ մնան միչև ժամը 14-ը, որից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան հավաքվել Հանրապետության հրապարակում: