Խցանման մեջ հայտնված հղի կինը հիվադանոցում տղա է ունեցել:
Խցանման մեջ հայտնված հղի կինը հիվադանոցում տղա է ունեցել: 24 տարեկան կինը մնացել էր տաքսու մեջ, և նրան հիվանդանոց էին հասցրել փրկարարները: Օրվա ընթացքում թե՛ «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպիչները, թե՛ պետական գերատեսչությունները քաղաքացիներին հորդորում էին չփակել ճանապարհները Պաշտպանության նախարարության, փրկարարների և շտապօգնության մեքենաների առաջ: