Արմեն Ամիրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ համագործակցության համար:
Հրաժարական է տվել Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը: Նա հայտարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակիցներին, կառավարության գործընկերներին՝ մեկ ու կես տարվա համագործակցության, համատեղ աշխատանքի համար:
«Հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն ծրագրերը, որոնք ավարտին հասցնել չստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել»,- գրել է Արմեն Ամիրյանը, որի հրաժարականն էին պահանջում նախարարության շենքի մոտ հավաքված մշակույթի մի խումբ գործիչներ: