Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին՝ հայտնելով, որ հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս անգամ վարչապետի պաշտոնի համար թեկնածու կարող է առաջադրվել պատգամավորների մեկ երրորդի առաջարկությամբ: Եթե պատգամավորների մեծամասնությունը կրկին դեմ քվեարկի, խորհրդարանը կլուծարվի: