Ազգային ժողովի քառօրյա նիստը չգումարվեց:
Մայիսի 2-ին քվորում չապահովելու պատճառով Ազգային ժողովի քառօրյա նիստը չգումարվեց:
Նիստի մեկնարկին գրանցվել էր 29 պատգամավոր: Ներկա էին միայն «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ:
«Ծառուկյան» խմբակցությունից միայն գրանցվել էր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով հայտարարեց, որ երկրում աննախադեպ իրավիճակ է, և իրենք բոյկոտում են քառօրյա նիստը:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ եթե 4 ժամում քվորում ապահովվի, այսինքն գրանցվի 53 պատգամավոր, ապա նիստը կկայանա: