Հանրապետության հրապարակում ժամը 12-ից մեծ էկրանով հեռարձակվել է ԱԺ հատուկ նիստը:
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ողջ օրը Հանրապետության հրապարակում սպասել են վարչապետի ընտրության արդյունքին: Այստեղ ժամը 12-ից մեծ էկրանով հեռարձակվել է Ազգային ժողովի հատուկ նիստը: Նիստի ընդմիջումներին հավաքի մասնակիցները կոչեր են հնչեցրել: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը միացել է ժողովրդին: