Երկրաշարժի 30-րդ տարելիցին ֆիլմը կցուցադրվի Հայաստանում ու Ռուսաստանում:
Մոսկովյան միջազգային 40-րդ հոբելյանական կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Սպիտակ» ֆիլմն արժանացել է «Արծաթե Գեորգի» մրցանակի: Կինոնկարի ցուցադրման բացառիկ իրավունքը ձեռք է բերել Հանրային հեռուստաընկերությունը: Երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ առաջիկա դեկտեմբերին, ֆիլմն միաժամանակ կցուցադրվի Հայաստանում ու Ռուսաստանում: