Կարեն Կարապետյանը անհեռանկարային է համարել բանակցություններին մասնակցելը:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը անհեռանկարային է համարել բանակցություններին մասնակցելը: Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:
Կարեն Կարապետյանի կարծիքով՝ պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին: