«Իմ քայլը» նախաձեռնությունը ապրիլի 26-ին վերսկսել է քաղաքական ակցիաները:
«Իմ քայլը» նախաձեռնությունը ապրիլի 26-ին վերսկսել է քաղաքական ակցիաները: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ցուցարարները ոչ մեծ խմբերով փողոցներ են փակել: Երթերի մեկնարկից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ցուցարարաներին հորդորել է առժամանակ բացել փողոցները: Մայրաքաղաքում այս պահին փակ փողոց չկա: