ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ՉԼ կիսաեզրափակչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 2 թեկնածուներին:
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 2 թեկնածուներին: Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն ու Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն: Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ: