Միջազգային օրակարգ:
Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահ Քրիստինա Սիֆուենտեսը հրաժարական է տվել, քանի որ լրատվամիջոցները տարածել են 2011 թվականին սուպերմարկետում պաշտոնյայի կատարած գողության տեսահոլովակը:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը դատապարտել է Սիեթլում ռուսական գլխավոր հյուպատոսության տարածք ներխուժումը: Մոսկվան դա անվանել է դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի կոպիտ խախտում և համարժեք պատասխան է խոստացել: