Փողոցներում մեր քաղաքացիներն են, մեր երեխաները, և պետք չէ վտանգել նրանց կյանքը:
Նիկոլ Փաշինյանը երթի ընթացքում կոչ է արել բոլորին ապաշրջափակել Երևանի բոլոր փողոցները, խստորեն պահպանել երթևեկության կանոնները և բացառել փակ համարներով մեքենաների երթևեկությունը:
«Առանց պետհամարանիշի ոչ մի մեքենա չպետք է լինի, դա մեր պատասխանատվության տակ է: Փողոցներում մեր քաղաքացիներն են, մեր երեխաները, և պետք չէ վտանգել նրանց կյանքը»,- ասել է Փաշինյանը: