Ժողովրդի հաղթանակը ֆիքսելու համար վարչապետը պետք է ընտրվի խորհրդարանում:
Ապրիլի 25-ի առավոտյան մայրաքաղաքում մեկնարկել են բողոքի ակցիաները: Ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտան, Նժդեհի հրապարակը, Հալաբյան-Կիևյան հատվածը: Հանրապետության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը՝ «Հաղթանակը մերն է», «Նիկոլ վարչապետ» կոչերով: Նիկոլ Փաշինյանը արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերին: Փաշինյանն ասել է՝ ժողովրդի հաղթանակը ֆիքսելու համար վարչապետը պետք է ընտրվի խորհրդարանում, թեկնածուն՝ առաջադրվի խորհրարանական խմբակցության կողմից: