Անն Իդալգոն Փարիզում միացել է Եղեռնի զոհերի հիշատակի երթին:
Անն Իդալգոն Փարիզում միացել է Եղեռնի զոհերի հիշատակի երթին, որին այս տարի մոտ 10 հազար մարդ է մասնակցել: Քաղաքապետը հայտարարել է, որ այժմ աշխատում են պատգամավորների և Սահմանադրական խորհրդի հետ՝ Ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում քրեականացնելու նոր նախագիծն Ազգային ժողով բերելու համար: