Ոստիկանը պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության:
Հայաստանի ոստիկանապետն անիմաստ է համարում ցանկացած հեղափոխություն, երբ փորձ է արվում քանդել կառուցածը: Իսկ բանակ ու ոստիկանություն կառուցելու համար, Վլադիմիր Գասպարյանի խոսքով, ամեն ինչ արվել է:
«Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունն այդ պետության կայունության, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս»,- ոստիկանությանն ու հանրությանն ուղղված իր խոսքում ընդգծել է ՀՀ ոստիկանության պետը: