Քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի:
Ներքաղաքական օրակարգի շուրջ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն էլ դրությունը քննարկել է Հայաստանում Եվրամիության ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանների հետ: Ռիչարդ Միլսն ասել է՝ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի: