Արձագանքներ կան ամերիկյան պետքարտուղարությունից:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներին և Հայաստանի ղեկավարներին շարունակում են երկխոսության և փոխհամաձայնության կոչեր անել աշխարհի գերտերությունները: Արձագանքներ կան ամերիկյան պետքարտուղարությունից, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակից: Հայտարարություն է տարածել ՄԱԿ-ը: Հարցերը բանակցությամբ լուծելու ճանապարհ է առաջարկում նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան: