Պաշտպանն այցելել է ձերբակալված անձանց պահման վայր, մշտական կապի մեջ է բոլոր ձերբակալվածների փաստաբանների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ոստիկանությանը հորդորելով գործել բացառիկ զսպվածությամբ, ցուցարարաներին էլ` պահպանել հավաքների բացառիկ խաղաղ բնույթը: Պաշտպանն այցելել է ձերբակալված անձանց պահման վայր, մշտական կապի մեջ է բոլոր ձերբակալվածների փաստաբանների հետ: 19:30-ի դրությամբ ոստիկանական բաժանմունքներ է տարվել 277 քաղաքացի: