Երթեր, փակված փողոցներ, ոստիկանության նախազգուշացումներ:
Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները բողոքի ութերորդ օրը երթը սկսել են մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցից, ապա շարունակել են քաղաքի տարբեր հատվածներում, բեռնատարներով փակել Կիևյան կամուրջը, Ազատության պողոտան և Արշակունյաց փողոցը: Ոստիկանությունը երկրորդ հայտարարությունն է տարածել, որում ասվում է՝ ստիպված է լինելու կիրառել համաչափ իրավական ներգործություն՝ իրավախախտումները խափանելու համար: