Իրադրությունը լարվել է, բայց կողմերի միջև բախում տեղի չի ունեցել:
Ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները երթը սկսել են մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցից, ապա շարժվել են Դավթաշենի կամրջի ուղղությամբ: Ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին զգուշացրել է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող տարածքների ելումուտը: