Ոստիկանությունը հայտարարությամբ դիմել է լրագրողներին` խնդրելով հավաքի վայրերում աշխատելիս ողջամիտ հեռավորություն պահպանել:
Ոստիկանությունը հայտարարությամբ դիմել է լրագրողներին` խնդրելով հավաքի վայրերում աշխատելիս ողջամիտ հեռավորություն պահպանել՝ Ոստիկանության պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ի դեպ, վերջին օրերի իրադարձությունների ընթացքում երկու լրագրողի աշխատանքային գործունեությունը խոչընդոտելու դեպք է արձանագրվել: