Վստահ եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության զարգացմանը:
Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ՝ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևը: «Վստահ եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության զարգացմանը, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը, ինչը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,- ընդգծել է Մեդվեդևը: