Շվեյցարիան նոր ուղղություններ է փնտրում՝ ՀՀ-ում բիզնես սկսելու համար:
Հայաստանի 10 խոշորագույն ներդրողների ցանկում հայտնված Շվեյցարիան նոր ուղղություններ է փնտրում՝ այստեղ բիզնես սկսելու համար: Հայաստանի բիզնես հնարավորությունները բացահայտելու կարգախոսով ժնևյան գործարար հավաքը կազմակերպել էին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչը: