Առաջին անգամ մեր երկրում ցուցադրվել է ստալինգրադյան ֆոտոպատմությունը:
Առաջին անգամ մեր երկրում ցուցադրվել է «Հայաստանը և հայերը Ստալինգրադյան ճակատամարտում» ֆոտոպատմությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավճռական ու պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի մարտի լուսանկարները Լոմոնոսովի համալսարանում առաջինը դիտել են Հայրենական պատերազմի հայ վետերանները: