Ոստիկանությունը 8 տասնյակ մարդու բերման է ենթարկել:
Ապրիլի 17-ի առավոտից Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարունակում է բողոքի ակցիան: Նա պատռել է հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության որոշման ծանուցումը, ապա հավաքի մասնակիցների հետ փորձել է փակել դեպի Ազգային ժողով տանող ճանապարհները: Փաշինյանի կոչով ցուցարարները շրջափակել են կառավարական շենքերը: Ոստիկանությունը 8 տասնյակ մարդու բերման է ենթարկել: