Հանրապետական կուսակցության ու ՀՅԴ-ի առաջադրած վարչապետի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն էր:
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ երկրի վարչապետին ընտրել է Ազգային ժողովը: Խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցության ու կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի առաջադրած վարչապետի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն էր: Նա վարչապետ է ընտրվել 77 կողմ, 17 դեմ, առանց ձեռնպահ ձայներով՝ բաց անվանական քվեարկությամբ: