Բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի:
Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։ Տուժածները տեղափոխվել են բուժկենտրոններ, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Երեկոյան 8-ի դրությամբ բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի: