Լոնդոնի ու Փարիզի աջակցությամբ Վաշինգտոնը հարվածներ հասցրեց Սիրիայի ռազմական օբյեկտներին:
Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ամենաթեժ պահին, երբ աշխարհը կանխատեսում էր «սառը պատերազմի» վերադարձը, Սիրիան հայտնվեց արևմտյան հրթիռների տակ և ապրեց ամենասարսափելի գիշերը: Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Թրամփը Դամասկոսի վրա ուղարկեց իր խոստացած «խելացի», «գեղեցիկ» հրթիռները: Լոնդոնի ու Փարիզի աջակցությամբ հարվածներ հասցվեցին Սիրիայի ռազմական օբյեկտներին: