Նա և իր 7 կուսակից պատգամավորները հայտնվել են Անկարայի դատախազության ցանկում:
Թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին կարող են զրկել մանդատից: Նա և իր 7 կուսակից պատգամավորները հայտնվել են Անկարայի դատախազության ցանկում, որը նրանց նկատմամբ իրավական գործընթաց է սկսել: Պատգամավորներին մեղադրում են թուրք ազգին և Թուրքիայի կառավարությանը հրապարակայնորեն ծաղրելու և հանրապետության նախագահին վիրավորելու համար: