Կոնֆերանսում քննարկել են զինվորի ապահովության ու վստահության հարցերը:
Պե՞տք են հոգեբաններ զորամասերում. այս հարցը քննարկել են Ստեփանակերտում հրավիրված համաբանակային կոնֆերանսի ժամանակ: Մասնակիցները քննարկել են այն քայլերը, որոնք պետք է անել, որ զինվորն իրեն ապահով զգա և վստահ լինի պատերազմի ժամանակ, հոգեբանորեն պատրաստ լինի հաղթահարելու սթրեսը և մարտական առաջադրանքը կատարի սառնասրտորեն։ Առաջարկներ են արել զորամասերում զինվորների մոտ եղած բջջային հեռախոսների մասով՝ թե ինչպես անել, որ դրանք չվտանգեն զինվորական զաղտնիության, տեղեկատվական անվտանգության ապահովման ռեժիմը: