ԱԺ նախագահը անթույլատրելի է համարել մարդկանց՝ թունավորվելու վտանգին ենթարկելը:
Ազգային ժողովում ապրիլի 11-ին գունավոր ծուխ են տարածել «Ելքի» անդամները: Ելույթի համար ամբիոնին է մոտեցել խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը և ճայթրուկ վառել, ապա նրան է միացել «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը: Ազգային ժողովի նախագահը անթույլատրելի է համարել մարդկանց՝ թունավորվելու վտանգին ենթարկելը: Մանե Թանդիլյանը արձագանքել է՝ սա ուշադրություն հրավիրելու ակցիա է: