ԱՄՆ-ը 48 ժամվա ընթացքում որոշում կկայացնի Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման հարցով:
Միացյալ Նահանգները 48 ժամվա ընթացքում որոշում կկայացնի Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման հարցով ու ամեն ինչ կանի մեղավորին պատժելու համար. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ արդեն խորհրդակցել է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ: