50 միլիոն տարի հետո Աֆրիկա մայրցամաքը երկու մասի կբաժանվի:
Գիտնականները ենթադրում են, որ 50 միլիոն տարի հետո Աֆրիկա մայրցամաքը երկու մասի կբաժանվի: Այդ մտահոգության պատճառը Քենիայի մայրաքաղաք Նաիրոբիի մոտ գետնի վրա առաջացած ճեղքն է: Այն ձգվում է մի քանի կիլոմետր, ունի 15 մետր խորություն և 20 մետր լայնություն: Երկրաբանների կարծիքով՝ տարածքը ժամանակին լցվել է մոտակա հրաբխային լեռան մոխիրներով: Ճեղքը բացվել է, երբ անձրևաջրերը քշել և տարել են մոխիրը: