Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի անունից ընթրիք է տրվել:
Վատիկանի պարտեզներում Գրիգոր Նարեկացու արձանի բացումից հետո Սուրբ Աթոռում և Մալթայի Մարտական Ուխտում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի անունից ընթրիք է տրվել՝ ի պատիվ Նախագահ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո վեհափառի: Դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ Տիեզերական վարդապետի արձանը Վատիկանում տեղադրելու նախաձեռնությունը խթանելու համար։