Դիմումները շարունակում է ընդունել դեսպանության վիզաների բաժինը։
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը տեղեկացնում է՝ ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներով չի կարող իրականացնել «ՎիզաՄետրիկ» ընկերությունը։ Դիմումները շարունակում է ընդունել դեսպանության վիզաների բաժինը։ Իսկ «ՎիզաՄետրիկում» արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները համարվում են ուժի մեջ։